Դիմել ենք Սնուփ Դոգի համերգի գումարի հետ վերադարձի պահանջով, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ նախարարությունն այս պահին սպասում է կազմակերպիչների արձագանքին.«Այդ իմաստով մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով՝ նախատեսում ենք, որ գումարի վերադարձ պետք է լինի։ Համերգը պատրաստված է, և սա որևէ մեկի դիտավորությունը չէ, բայց ստեղծված հանգամանքները բերել են այնպիսի իրավիճակի, որ 2024-ին էլ հնարավոր չի եղել համերգը կազմակերպել, կազմակերպության ջանքերը չեն հասել արդյունքի և, հետևաբար, ամեն ինչ պարզ է՝ պետք է գումարը հետ վերադարձվի։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք և ամեն ինչ պարզ կլինի»։