Արցախի ղեկավարներ երեկվա «դատավարությունը» վերաբերվում էր Խnջալուի իրադարձություններին, այն ուղղված էր ՀՀ-ի դեմ. Թանդիլյան


Արցախի ղեկավարներ երեկվա «դատավարությունը» վերաբերվում էր Խnջալուի իրադարձություններին, այն ուղղված էր ՀՀ-ի դեմ. Թանդիլյան
Հունվար 22 14:15 2025

Արցախի ղեկավարներ երեկվա  «դատավարությունը» վերաբերվում էր Խոջալուի իրադարձություններին, այն ուղղված էր ՀՀ-ի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ապօրինի և կեղծ «դատավարությունը»։

Երեկվա «դատավարությունը» վերաբերվում էր Խոջալուի իրադարձություններին, որը ոչ թե անձանց, այլ Հայաստանի դեմ է ուղղված։ Սակայն, ինչպես միշտ գործ ունենք Հայաստանի ԱԳՆ խայտառակ լռության հետ։

Միջազգային հանրությանը հարկ է հիշեցնել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի 1992թ․ հարցազրույցը, որտեղ հստակ ասվում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են իր ընդդիմադիր ուժերը՝ Հեյդար Ալիևի գլխավորության, իշխանության գալու նպատակով»,- գրել է նա։