Երբ մեր երկրի, մեր քաղաքացիների շահերից բխող ցանկացած օրենք ենք ընդունում, շատ մեծ վայնասուն է բարձրանում որոշ մարդկանց կողմից, որովհետև դա միայն իրենց շահերից չի բխում, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ անդրադառնալով եկամուտների հայտարարագրման վերաբերյալ օրենքին։
«Իմ մոտ 2018 թվականից հետո մի բան է ավելացել՝ վարկերը։ Ես չեմ ամաչում հայտարարագրել, ինչո՞ւմն է խնդիրը։ Որպեսզի հետագայում չասեք՝ թալանչի, գողացան, և այլն։ Խոսքը նրա մասին է, ինչը մեր հալալ քրտինքով ենք ձեռք բերում։ Սիրելի քաղաքացիներ, մեզ մոտ միայն արդար, հալալ քրտինքով վաստակած գումարներ են։ Եվ դրա համար, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, այս օրենքն ընդունում ենք»,-ասաց Կարեն Համբարձումյանը։