ՌԴ-ն ուրախ կլինի տեսնել Հայաստանի ղեկավարությանը Մոսկվայում՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին


ՌԴ-ն ուրախ կլինի տեսնել Հայաստանի ղեկավարությանը Մոսկվայում՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին
Հունվար 21 19:16 2025

Ռուսաստանն ուրախ կլինի Հայաստանի ղեկավարությանը տեսնել Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված մայիսյան տոնակատարություններին: Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Քննարկել ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նախապատրաստվելու ծրագրերը։ Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ ուրախ կլինենք տեսնել Հայաստանի ղեկավարությանը Մոսկվայում մայիսյան տոնակատարություններին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով»,-ասաց Լավրովը։