Նիկոլ Փաշինյանը զանգել է բանկ՝ ճշտելու 2024-ին ստացած վարկերի թիվն ու ավանդից ստացած տոկոսների տվյալները (Տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանը զանգել է բանկ՝ ճշտելու 2024-ին ստացած վարկերի թիվն ու ավանդից ստացած տոկոսների տվյալները (Տեսանյութ)
Հունվար 21 15:23 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ սկսել է լրացնել իր անձնական համընդհանուր հայտարարագիրը։

Փաշինյանին, սակայն, խանգարող հանգամանքներ են եղել։

«Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացածս վարկերի թիվը եւ ավանդից ստացած տոկոսները։ Այդ տվյալներն եմ հավաքում»,- Facebook-ում գրել է վարչապետը։