«Բալասանյան» դաշինքի ավագանիները մանդատները վայր դրեցին. բազմաթիվ հրաժարականներ


«Բալասանյան» դաշինքի ավագանիները մանդատները վայր դրեցին. բազմաթիվ հրաժարականներ
Հոկտեմբեր 28 17:38 2024

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամները հրաժարվեցին մանդատներից։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Ղազարյանն ասաց, որ գալիք ուրբաթ նիստ են գումարելու։

Մանդատներից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն ներկայացրել են ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում և Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

«Այսօրվանից Գյումրին չունի նաեւ քաղաքապետ եւ քաղաքապետի առաջին տեղակալ․ Վարդգես Սամսոնյանը եւ Լուսինե Սանոյանը դիմում են գրել եւ հրաժարվել մանդատներից։

Ըստ ՏԻՄ օրենքի՝ քաղաքապետն ու առաջին տեղակալը պետք է ավագանու կազմից լինեն։ Միակ գործող պաշտոնյան մնում է փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, ով տնային կալանքում է գտնվում,-փոխանցեց Ղազարյանը։