Էրդողանը ՄԱԿ-ի վեհաժողովում հայտարարել է, թե Թուրքիան և Հայաստանն առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Բացի այդ, Էրդողանը նաև հույս է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման» վերաբերյալ։
Ի դեպ Թուրքիայի նախագահի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը։
Թուրքիան և Հայաստանն առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան










