Սեպտեմբերի 19-ին ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Միկոյան փողոցում ծեծի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «նշված վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Ռ․ Մ.-ն 23 համարի ավտոբուսը ցանկացել է կայանել տրանսպորտի համար նախատեսված կանգառում, որի հետևանքով վիճաբանություն է սկսվել մեկ այլ ավտոմեքենայի վարորդի հետ, վերջինն էլ մի քանի անգամ հարվածներ է հասցրել ավտոբուսի վարորդին՝ կոտրելով քիթը»։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով «խուլիգանություն և ծեծ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած քաղաքացու ինքնությունը։










