Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ»


Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 23 08:18 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի փողոցներում ակնհայտ հնամաշության մեքենաների թվի պակաս կարծես թե չկա։

 

Այս մեքենաները երթևեկում են առանց խոչընդոտի, քանի որ վստահաբար ՏԿԵ նախարարության կողմից լիցենզավորվող ընկերություններից մեկից ստացել են տեխզննման կտրոն։ Ավելին՝ նման մեքենաներ հաճախ անսարքության պատճառով մնում են մայրաքաղաքի փողոցներում՝ դրանով լրացուցիչ ծանրաբեռնվածություն հաղորդելով առանց այն էլ վատ վիճակում գտնվող երթևեկությանը։

 

Նման մեքենաներ կարելի է տեսնել ամենուր՝ թե Երևանի ծայրամասերում, թե փոքր կենտրոնում։

 

Մեր թղթակիցն օրեր առաջ Նորքի երկրորդ զանգվածում ականատես էր եղել իրավիճակի, երբ վարորդի կողմից դիմապակին վնասված վիճակում մեքենան դուրս էր եկել երթևեկության, իսկ նման վիճակում գտնվող մեքենան նույնիսկ պարեկների «ուշադրությանը» չէր արժանանում։

 

Ստացվում է, որ ունենք իրավիճակ, երբ առնվազն երկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները՝ ձեռքի հետ էլ դժոխքի վերածելով երևանցիների կյանքը։ Ա կետից Բ կետ տեղափոխվելը դարձել է լրջագույն խնդիր մեզ համար»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում