Գյումրիում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր


Գյումրիում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր
Սեպտեմբեր 20 13:08 2026

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ճակատ ճակատի բախվել են «BMW» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։