Եթե հաջորդ կիրակի լինեն ընտրություններ 14,4 տոկոսը կընտրի ՔՊ-ին, «Հայաստան դաշինքին»՝ 3,7 տոկոսը, ընտրություններին չի մասնակցի 32,5 տոկոսը. հարցում


Եթե հաջորդ կիրակի լինեն ընտրություններ 14,4 տոկոսը կընտրի ՔՊ-ին, «Հայաստան դաշինքին»՝ 3,7 տոկոսը, ընտրություններին չի մասնակցի 32,5 տոկոսը. հարցում
Հուլիս 10 16:53 2024

«Գելլափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն՝ ՀՀ-ում հարցվածները եթե հաջորդ կիրակի լինեն խորհդարանական ընտրություններ, որ կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտան ձայնը, պատասխանել են հետևյալ կերպ՝

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 14,4 տոկոս, «Հայաստան դաշինքին» 3,7 տոկոս, ԴՕԿ՝ դեմոկրատիա, օրենք և կարգապահություն 3,5 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքին 2,3 տոկոս, Բագրատ Սրբազանին առանձին 1,5 տոկոս, ԲՀԿ-ին 1,2 տոկոս, Հանրապետություն կուսակցությանը 0,6 տկոս:

Հարցվածներից 8,6 տոկոսը նշել է ոչ ոքի չի ընտրի, դժվարացել են պատասխանել 22,5 տոկոսը, իսկ ընտրություններին չեն մասնակցի տարբերակն ընտրել է 32,5 տոկոսը: