Այն դեպքում, երբ ես իրոք չկարողանամ հասնել դատարան, այդքան փակ լինեն փողոցները մի քանի օր, վստահ եմ՝ Շարժումը կհաջողի: Այս մասին դատական նիստի ավարտից հետո հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դեպքում կհաջողի Շարժումը:
«Երբ որ Հայաստանի ժողովուրդն իր ապագան վերցնի իր ձեռքը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին՝ ո՞ր դեպքում Հայաստանում չի հաղթի Բորելի ու Բլինքենի հավանության արժանանալն ու Էրդողանի ու Ալիևի դուխը հարցին:
ՀՀԿ փոխնախագահը՝ իր նախկին գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին խիզախություն մաղթեց:
«Եվրոպառլամենտի ընտրություններն ապացուցեցին, որ Նիկոլը Ղարաբաղի հարցը վստահել է ղեկավարների՝ Օլաֆ Շոլցին և Էմանուել Մակրոնին, որոնց չի վստահում անգամ իրենց ժողովուրդը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Աշոտյանն իրեն առաջադրած մեղադրանքները չի ընդունում։ Նրա կարծիքով՝ գործը սարքված է և ինքը քաղբանտարկյալ է։