Ինչ է քննարկել Էդվարդ Ասրյանը Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ


Ինչ է քննարկել Էդվարդ Ասրյանը Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ
Սեպտեմբեր 11 19:16 2026

«Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլայի հետ»,- հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը»։