«ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք։ ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը, իրենք էլ ոչ մի բան չեն կարողանա անել»,- Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ այս իշխանություններն արդեն հասկացել են՝ չեն կարող կառավարել ՀԷՑ-ը. «Հիմա արդեն ցնցումների մեջ ընկած ինչ-որ մարդիկ են ման գալիս»։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ են դրսից մարդկանց վաճառվի ՀԷՑ-ը, Կարապետյանը պատասխանեց. «Պետք է կարողանան վերցել, որ վաճառել։ Մենք կարող ենք վաճառել, բայց մենք չենք վաճառելու»։
Նա ընդգծեց, որ ՀԷՑ-ը չի վաճառվում։ Պատասխանելով ռուսական ռազմաբազայի՝ այաստանի տարածքից հնարավոր հանելու մասին հարցին, նա ասաց. «Այս տարածաշրջանում կմնանք անտեր, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից։ Թող ռուսականը հանեն, տեղը թուրքական բազա դնեն։
«Մեկ ստորագրությամբ կարող են ցտեսություն ասել»։










