Ռամոսը կոչ է արել երկրպագուներին Իտալիայի դեմ խաղում չսուլել Պիկեին


Ռամոսը կոչ է արել երկրպագուներին Իտալիայի դեմ խաղում չսուլել Պիկեին
Օգոստոս 29 20:54 2017

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի` Իտալիայի ընտրանու դեմ կայանալիք խաղից առաջ դիմել է երկրպագուներին:

«Արքայական ակումբի» ֆուտբոլիստը կոչ է արել երկրպագուներին չսուլել Խերարդ Պիկեին: Այս մասին տեղեկացնում է «Goal.com»-ը:

Հանդիպումը կայանալու է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Հիշեցնենք, որ Իսպանիա-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: