Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ են տեղի ունենում․ Սևակ Խաչատրյան


Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ են տեղի ունենում․ Սևակ Խաչատրյան
Նոյեմբեր 17 19:20 2025

Այս պահին Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում, այս մասին գրել է դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

 

«Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում այս պահին խուզարկություններ են ընթանում, այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է դաշինքի մամուլի խոսնակ Հրանտ Ավետիսյանը։

Թե ինչ գործի շրջանակներում՝ դեռ հայտնի չէ։ Դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի տանը խուզարկություն տեղի չի ունենում։

 

Հիշեցնենք, որ «Հաղթանակ» դաշինքը (Սևակ Խաչատրյան) ընտրություններում ստացել էր 10,051 քվե՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։