Վաղարշապատ համայնքի ընտրություններում ձայների քանակով երկրորդ տեղում գտնվող «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում։ Այդ մասին ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից են հայտնել։
Նշել են.
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություններ են ընթանում «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում։










