Դավիթին չեք կարող մեկուսացնել, վախեցնել և չեզոքացնել. փաստաբան


Դավիթին չեք կարող մեկուսացնել, վախեցնել և չեզոքացնել. փաստաբան
Նոյեմբեր 17 19:43 2025
Մասիսի կալանավորված համայնքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանը հայտարարություն է տարածել․

 

«Ինչպես նշել էի նախորդիվ, այս ցանկը շատ երկար է և պարբերաբար ներկայացնելու եմ, քանի որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակվել է այդ հոդվածով ՀՀ դատական պրակիտիկայում աննախադեպ խիստ պատիժ։

Այսպես,
Թիվ ԱՎԴ/0056/01/17 քրեական գործով 2003թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք) մեղադրվող անձի նկատմամբ դատարանը պատիժ է նշանակվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ 235-րդ հոդվածի 1-ին մասով` 1 տարի ժամկետով:

 

Վերջնական պատիժ Է նշանակվել ազատազրկում՝ 5 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ ժամկետով, իսկ ՔԱՂԲԱՆՏԱԿՅԱԼ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավոր Ժ. Չիչոյանը միայն ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժ է նշանակել 6 տարի 3 ամիս ժամկետով։

 

Պատճառը մեկն է. ապօրինի ազատությունից զրկել Դավիթին՝ քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար, սակայն այսօր Մասիս համայնքը ցույց տվեց , որ Դավիթին չեք կարող մեկուսացնել, վախեցնել և չեզոքացնել։

 

Առաջիկայում վերաքննիչ ատյանն է պարտավոր լինելու իրականացնել արդարադատություն, իսկ վերաքննիչի համար ես առանձին ցանկ եմ պատրաստել, որտեղ այդ հոդվածով հենց վերաքննիչ ատյանն է մեղմ պատիժներ սահմանել, հուսամ վերաքննիչ ատյանը չի խուսափի արդարադատություն իրականացնելուց։
Հ.Գ. Այն, որ Դավիթը պիտի արդարացվի, քանի որ որևէ հանցանք չի գործել, դա անխոս, սակայն պատժի չափի մասով այս համեմատականները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Դավիթը քաղբանտարկյալ է, իսկ դատավոր Չիչոյանի դատական ակտը՝ սնանկ»։