Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդական հավաքականները սկսում են պայքարը Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական առաջնությունում:
Օգոստոսի 31-ին Մոսկվայում կկայանա այս թիմերի միջև ընտրական փուլի հանդիպումը. այն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Հանդիպման մուտքը հրավիրատոմսերով է, որոնք կբաժանվեն խաղից կես ժամ առաջ:
Մոսկվայի «Արարատի» մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ ակումբը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ համատեղ հրավիրատոմսեր կբաժանի երկրպագուներին:










