«Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է


«Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է
Ապրիլ 25 18:43 2024

Օկուպացված Արցախում գտնվող  Դադիվանքի վանահայրը՝ Հայր Դերենիկը, Կիրանցում է, միացել է Տավուշից տարածքների հանձնման դեմ պայքարին։ Նա կարևորել է միասնությունը։

«Ազգային հարցերի շուրջ, գաղափարական հարցերի շուրջ   պիտի լինի միասնականություն։ Միասնականության մեջ առաջին պայմանը  սերն է, երկրորդը՝ հարգանքը։ Այսինքն, եթե անունով մենք միասնականություն ենք կոչում, բայց իրար նկատմամբ սեր ու հարգանք չունենք, դա կմնա  միայն խոսք ու այդ խոսքով միայն մենք իրար կսկսենք իրար չհարգել, չսիրել։ Եթե հավաքվել ենք այստեղ, ուրեմն բոլորս մի գործ պետք է անենք» ,- ասել է Հայր Դերենիկը։