Մխիթարյանի գրառումը Երևանից. Բարի լույս, Հայաստան


Մխիթարյանի գրառումը Երևանից. Բարի լույս, Հայաստան
Օգոստոս 29 11:47 2017

Հայաստանի ազգային հավաքականն, ինչպես հայտնի է, սկսել է նախապատրաստությունն ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Ռումինիայի և Դանիայի հավաքականների հետ խաղերին և մարզում է անցկացրել Ավանի ակադեմիայի մարզադաշտում:

Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ անցկացրած մարզումից լուսանկար է հրապարակել և հետևյալ գրառումը կատարել.

«Բարի լույս, Հայաստան».

Հիշեցնենք` աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալ» մարզադաշտում, իսկ սեպտեմբերի 4-ին Արթուր Պետրոսյանի սաները Երևանում կհյուրընկալեն Դանիայի ընտրանուն: