Ուսման Դեմբելեն «խայտառակվել» է շնորհանդեսի ժամանակ


Ուսման Դեմբելեն «խայտառակվել» է շնորհանդեսի ժամանակ
Օգոստոս 28 19:19 2017

Կայացել է «Բարսելոնայի» նորեկ Ուսման Դեմբելեի շնորհանդեսը:

Երկրպագուների առջև ներկայացվելիս Դեմբելեն չի կարողացել «21» խաղալ՝ օդում չպահելով գնդակը: Այնուհետև ոտքերով անհաջող փորձել է բարձրացնել գնդակը:

Հատկանշական է, որ ավելի վաղ իրենց շնորհանդեսների ժամանակ հնարքները տապալել էին «Ռեալի» նորեկ Թեո Հերնանդեսը և «Բարսելոնա» տեղափոխված Պաուլինյոն: