Ժամանակն է միանալ հավաքականիս. Մխիթարյան


Ժամանակն է միանալ հավաքականիս. Մխիթարյան
Օգոստոս 28 16:09 2017

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյան «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» հանդիպումից հետո իր թվիթերյան էջում գրառում է կատարել․ «Ժամանակն է միանալ ազգային հավաքականիս»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Անլգիայի Պրեմիեր լիգայի առաջնության երեք տուրերում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ և կրկնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 23 տարվա վաղեմության ռեկորդը, որը սահմանել էր «Նյուքասլի» կիսապաշտպան Ռուել Ֆոկսին՝ 1994/95 մրցաշրջանում: