Փարաքարի համայնքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ սպառնացել է Կրթության բաժնի պետին


Փարաքարի համայնքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ սպառնացել է Կրթության բաժնի պետին
Ապրիլ 8 19:51 2024

Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  խուլիգանություն,  News.am-ին հայտնել են  քննչական կոմիտեից:

Փարաքարի համայնքապետը հայհոյել է համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին: Վերջինս էլ դիմել է ոստիկանություն:

 Քննչական կոմիտեից հայտնել են, որ  իրականացվում է նախաքննություն, ցուցմունք տված անձը համարվել է տուժող: