Որքան էլ Արևմուտքն, իր շահերից ելնելով, աչք փակի՝ այսօր Հայաստանի բանտերում կան քաղկալանավորլներ․ Սուրենյանց


Որքան էլ Արևմուտքն, իր շահերից ելնելով, աչք փակի՝ այսօր Հայաստանի բանտերում կան քաղկալանավորլներ․ Սուրենյանց
Ապրիլ 6 16:51 2024

«Հայաստանում չպետք է լինի գեթ մեկ քաղկալանավոր»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի  պահանջով հրավիրված հավաքին հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Այսօր Հայաստանի բանտերում կան քաղկալանավորներ, ինչքան էլ Արևմուտքն, իր շահերից ելնելով, աչք փակի այդ երևույթի վրա»,-ասաց նա և թվարկեց քաղբանտարկյալների անունները՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան,  Վազգեն Սաղաթելյան, Մամիկոն Ասլանյան ․․․

«Ցանկացած մեկը, ով իր քաղաքական հայացքների կամ հասարակության վստահության քվեն ունենալու պատճառով բանտում է՝ քաղկալանավոր է»,-ասաց Սուրենյանցը։