Ներքին Կարմիր աղբյուրում ադրբեջանական գնդակը վնասել է մարդատար ավտոմեքենա


Ներքին Կարմիր աղբյուրում ադրբեջանական գնդակը վնասել է մարդատար ավտոմեքենա
Ապրիլ 6 15:52 2024

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանից տեղեկացա, որ երեկ ուշ երեկոյան եւ գիշեր ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Մովսես, Չինարի, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի վրա, վնասվել են տներ։

Ներքին Կարմիր աղբյուրում ադրբեջանական գնդակը վնասել է մարդատսր ավտոմեքենա։ Մովսեսում ապրիլի 6-ին նախատեսված մշակութային միջոցառումը չեղարկվել է»։