«Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ` արևմտամոլները». Շարմազանով


«Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ` արևմտամոլները». Շարմազանով
Ապրիլ 5 22:59 2024

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ՝ նիկոլիստները, մեկ էլ՝ անուղղելի արևմտամոլները։
Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ…
Սերժ Սարգսյանի ասածներն եք քննադատո՞ւմ` ասելով, որ նա «երկրորդում է Բաքվին»։
Հիմա ուշադիր կարդացեք գրածներս։
Ձեզնից, Նիկոլից ու ձեր արևմտյան «պապա-մամաներից» Բաքվին ավելի լավ երկրորդող չի եղել ու չկա։
Նիկոլն է երկրորդել Բաքվին ու ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։
Արևմուտքն է երկրորդել Բաքվին ու առաջարկել ՀՀ-ին «Արցախի հարցում նշաձողն իջեցնել»։
Արևմուտքն է` Միշելի ու Մակրոնի հովանավորությամբ Պրահայում Փաշինյանին սատարել Արցախն ադրբեջանական ճանաչել։
Փաշինյանն է երկրորդել Բաքվին, երբ համաձայնել է Տավուշի 4 գյուղերը հանձնել Ադրբեջանին։
Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու Ալիևի նման պատերազմով է սպառնում հայ ժողովրդին։
Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու ծրագրում փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։
Շարքը երկար է…
Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ` արևմտամոլները։
Ինչո՞ւ…որովհետև թույլ չէր տալիս Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական գործիք»։