Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին ականների «ճշգրիտ քարտեզներ» հանձնել Ադրբեջանին


Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին ականների «ճշգրիտ քարտեզներ» հանձնել Ադրբեջանին
Ապրիլ 4 15:17 2024

«Կոչ ենք անում Հայաստանին ականների ճշգրիտ քարտեզներ հանձնել Ադրբեջանին». նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Թուրքիան կիսում է անվտանգության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքներում տեղադրված մեծ թվով ականների մասին»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ականների դեմ պայքարող երկրներին ուժեղ աջակցությունը կշարունակվի։