Հարցում. 67 տոկոսը կարծում է, որ այս իշխանությունները ունակ չեն լինի ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ


Հարցում. 67 տոկոսը կարծում է, որ այս իշխանությունները ունակ չեն լինի ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
Ապրիլ 3 14:26 2024

ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ի հարցումների ժամանակ քաղաքացիներին այդ հարցն են ուղղել։   

Հարցվածների 8 տոկոսն է կարծում, որ ՀՀ իշխանություններն ունակ կլինեն ՀՀ շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

18.2 տոկոսը նշել է՝ ավելի շուտ ընդունակ չեն, իսկ միանշանակ ոչ նշել է 48.8 տոկոսը։ Այսինքն՝ մոտ 67 տոկոսը կարծում է, որ այս իշխանությունները ունակ չեն լինի ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Նշենք, որ հարցումներին մասնակցել է 1101 մարդ։