Լաս Վեգասի «T-Mobile Arena»-ում կայացավ բռնցքամարտի պատմության կարևորագույն մենամարտերից մեկը՝ Ֆլոյդ Մեյվեզեր-Քոնոր Մաքգրեգոր:
Լեգենդար Մեյվեզերի և MMA մարտիկ, իռլանդացի Մաքգրեգորի մենամարտը բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգում էր՝ 69.85 կգ:
Մեյվեզերը 10-րդ ռաունդում հաղթանակ տարավ՝ ունենալով բացահայտ առավելություն: Հատկապես վերջին ռաունդներում Ֆլոյդը բացարձակ հաղթում էր իռլանդացուն:
Այս դիմակայությունն իր տեսակով բացառիկ էր: Մեյվեզերը 100 մլն դոլար կվաստակի այս մենամարտից, իսկ Մակգրեգորը` 30: Սա երաշխավորված գումարն է. մարզիկները կստանան այն անկախ մենամարտի արդյունքից: Ներառված չեն բոնուսները, ինչպես նաև տոմսերի վաճառքից և վճարովի հեռարձակումներից հասանելիք տոկոսները, ինչի շնորհիվ հոնորարը կարող է մի քանի անգամ աճել:










