Ամերիկայի հայկական համագումարը Բայդենի՝ ՀՀ-ին ֆինանսական օգնությունն անվանել է «անբավարար»


Ամերիկայի հայկական համագումարը Բայդենի՝ ՀՀ-ին ֆինանսական օգնությունն անվանել է «անբավարար»
Մարտ 14 19:18 2024

Ամերիկայի հայկական համագումարը Բայդենի վարչակազմի կողմից Հայաստանին 2025 թվականի ֆինանսական օգնությունն անվանել է «անբավարար»։

Խոսքը 2025 ֆինանսական տարվա համար Հայաստանին 45 մլն դոլար տրամադրելու մասին է Եվրոպային, Եվրասիային ու Կենտրոնական Ասիային, ինչպես նաև 6 մլն դոլար՝ թմրանյութերի դեմ միջազգային պայքարին և 700 հազար դոլար՝ միջազգային ռազմական պատրաստության համար։

 «Մենք հիասթափված և խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության կանխարգելման և դրա դեմ պայքարի համար նման անբավարար գործողություններով», - ասել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը։

Համագումարը նշել է, որ ինչպես 2023, այնպես էլ 2024-ն ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանին առաջարկել է մոտ 10 մլն դոլարի օգնություն՝ անտեսելով Իլհամ Ալիևի վարչակարգի ցեղասպան մտադրությունները և նրա կողմից Արցախի հայ ժողովրդի և ինքնիշխան Հայաստանի դեմ իրականացված վայրագությունները․

«ԱՄՆ-ն չի կարող ընտրողաբար աջակցել տարածաշրջանում ժողովրդավարությանը, հատկապես, երբ հայերը շարունակում են առերեսվել ավտորիտար ռեժիմների կողմից հարձակումներին, ինչպես նաև նրանց դարավոր ներկայության շարունակական վերացմանը», - հավելել են համանախագահները: