«Հայաստանը դեռևս չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու հարցով, հետևաբար այս տարի ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով հանրաքվեն անելն անիրատեսական է»,- Radio France International-ին տած հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ նպատակ ունե՞ն դիմելու ԵՄ-ին, Ն. Փաշինյանը նշել է. «Այո, այդ թվում։ Դիմելն ինքանպատակ չէ։ Եթե հարց տաք՝ Հայաստանն այսօր պատրա՞ստ է լինել ԵՄ անդամ։ Ես կասեմ՝ ոչ, մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք չափանիշներին։ Դիմելն արդեն իսկ ենթադրում է պրոցեսի հասունացածության որոշակի մակարդակ։ Ուղղակի դիմել դիմելու համար՝ այդքան էլ տրամաբանական չէ»։










