Նարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողով


Նարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողով
Հոկտեմբեր 12 22:15 2026

Նարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողով

«Արդյոք հանձնաժողովը կարողանում է ապահովել հասարակության համար, նաև նաև Ազգային ժողովի համար թափանցիկ վերահսկողություն  գործընթացին։ Մենք խնդիր ենք ունեցել երկրորդ անգամ՝ Շաքիից առաջ ևս մեկ անգամ Սյունիքում ունեցել ենք խնդիր։ Ազգային ժողովը պետք է ամեն ինչ անի՝ ապահովելու թափանցիկությունը,ընդհանուր առմամաբ հասկանանք  պատասխանատուներին։ Կա՛մ դա անենք հանձնաժողովի շրջանակներում, կա՛մ պետք է ստեղծվի նոր քննիչ հանձնաժողով։ Այդ իսկ պատճառով մենք այստեղ  ենք, որպեսզի տեսնենք պաշտպանության հանձնաժողովի արձագանքը։ Ժողովուրդը պետք է իմանա արդյունքը ո՞րն է, մենք պետք է իմանանք, թե ո՞վ է պատասխանատու, ո՞ր համակարգը»,- ԱԺ-ում ասել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա՝ գուցե անհրաժեշտ է համակարգի համար նոր ֆինանսավորում, նոր լուծումներ, տեսահսկման նոր սարքեր։ 

«Մենք նախաձեռնում ենք քննիչ հանձնաժողովի ձևավորում, եթե պաշտպանության հանձնաժողովը չի արձագանքում»,- հավելեց Կարապետյանը։