Լակոտապետություն չէ սա, այլ՝ Հայաստանի Հանրապետություն. Մեսրոպ Մանուկյան


Լակոտապետություն չէ սա, այլ՝ Հայաստանի Հանրապետություն. Մեսրոպ Մանուկյան
Հոկտեմբեր 12 22:58 2026

«Ես հաղորդում եմ ներկայացրել քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի կողմից ինքնիրավչության, կամ իրենց պաշտոնական դիրքը զանցելու մասին»,-Շինարարների փողոցի հարակից տարածքում գիշերով քանդվող կրպակների դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկլյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հիմնավորեց, որ հանցագործությունն միայն այն չէ, որ կատարվում է, այլև այն ինչ պլանավորվում է։

«Կա դատարանի որոշում, որ այս մարդիկ սեփականության իրավունք ունեն, դու քանդելու իրավունք չունես»,- ասաց մանուկյանը և հիշեցնելով , որ քաղաքապետարանը ասում է, թե պետք է փողոցները ազատեն, ներկայացրեց կրպակների սեփականատերերի կարծիքը, որ նրանք համաձայն են, բայց ընթացակարգով պետք է նախ գնահատվի սեփականությունը և փոխհատուցվի։

«Լակոտապետություն չէ սա, սա Հայաստանի Հանրապետություն է և քաղաքացին պետք է զգա, որ ինքը պաշտպանված է։ Կա դատարանի որոշում, քաղաքացիների կեսը ստացել են, իսկ մյուս կեսը ոչ և գիշերով եկել են, որ քանդեն, սա խուժանություն է»,- ասաց Մանուկյանը։

Քաղաքացին հայտնեց, որ քաղաքապետարանը երբ իմացել է, որ կրպակների մի մասն ունեն սեփականության իրավունքի մասին որոշում, իսկ մյուս մասը ոչ, գիշերով եկել էին մնացած կրպակները քանդեին, բայց դատարնից հասցրել են նաև մյուս կրպակների սեփականության մասին որոշումները ստանան և այս պահին կանգնեցրել են քանդման աշխատանքները