«FLYONE ARMENIA»-ն ամենօրյա թռիչքներ է սկսել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան


«FLYONE ARMENIA»-ն ամենօրյա թռիչքներ է սկսել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան
Դեկտեմբեր 15 14:01 2023

FLYONE ARMENIA hայկական ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսել է թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան՝ ամենօրյա ռեժիմով: Այս մասին հաղորդում է ավիաընկերությունը։

Ներկայում ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ՝ ամենօրյա հաճախականությամբ: 

«Ռուսաստանյան ուղղությունների մեծ պահանջարկը հաշվի առնելով՝ FLYONE ARMENIA–ն իրականացնում է չվերթեր նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Նովոսիբիրսկ, Միներալնիե Վոդի քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Փարիզը, Միլանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը, Լառնական, Շարմ էլ Շեյխը և  Հուրգադան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: