Ինչու ձմռանը չի կարելի մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել


Ինչու ձմռանը չի կարելի մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել
Դեկտեմբեր 14 23:49 2023

Գիտնականները պարզել են, որ ձմեռային սեզոնին չի կարելի մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել եւ խորհուրդ են տվել ձմռանը հատկապես հետեւել քնի ռեժիմի պահպանմանը, խուսափել սթրեսային իրավիճակներից։ Այդ խորհուրդներին հետեւելիս՝ մարդը էապես նվազեցնում է ինֆարկտի հավանականությունը։ Մասնագետները նշում են, որ ձմեռային արձակուրդների սեզոնին հատկապես մարդիկ հաճախ են սթրեսային իրավիճակներում հայտնվում։

 

Բացի այդ՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները հաճախ պատճառ են դառնում, որ մարդը հեռանա իր սովորական կենսառիթմից ու առօրյա սովորություններից։ Այս գործոնները հանրագումարում բերում են ինսուլտի եւ ինֆարկտի ռիսկի մեծացման։ Նշվում է նաեւ, որ պետք է ուշադիր լինել ձմռանը ցուրտ եղանակին մաքուր օդին գտնվելիս, քանի որ սառը օդը ներշնչելիս, մարդու մոտ կարող է առաջանալ սպազմ, սառը օդը հովացնում է թոքերում եղած արյունը եւ առաջացնում արյունատար անոթների սեղմում։ Կորոնար երակների համար սառը օդն այնքան էլ օգտակար չէ, նկատում են գիտնականները։