100-ից ավելի բեռնատարներ են կուտակվել Սյունիքի ճանապարհներին


100-ից ավելի բեռնատարներ են կուտակվել Սյունիքի ճանապարհներին
Դեկտեմբեր 14 19:38 2023

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում, Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի բեռնատարներ ու 50-ից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել այնտեղ։

Ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, մեքենաներին առանձին-առանձին են թույլատրում տեղաշարժվել։