«Փաստինֆո»-ն գրում է․ «ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձինք կրկին «գլուխ են բարձրացնում», այս անգամ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող երկու դատապարտյալ հարձակվել է ՔԿՀ ծառայողների վրա, դատապարտյալներից մեկը փորձել է սուր-կտրող առարկայով հարվածել ծառայողին:
Մասնավորապես, նշված ՔԿՀ-ում պահվող կալանավորներից մեկը՝ Տ. Ք.-ն, նույն հիմնարկում պահվող Մ. Կ.-ի հետ աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ապա քաշքշել նրանց, որի ընթացքում Տ. Ք.-ն բռունցքով հարվածել է աշխատակիցներից մեկի գլխին՝ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով:
Այդ ընթացքում էլ Մ. Կ.-ն իր մոտ պահվող սուր կտրող- ծակող գործիքով հարձակվել է ՔԿՀ ծառայողի վրա՝ փորձելով հարվածել նրան, նախ վայր է գցել ծառայողին մահճակալի վրա, ինչի ընթացքում վերջինս կառչել է նույն վայրում գտնվող անձանցից մեկի հագուստից, որն իներցիայով ընկել է ՔԿՀ աշխատակցի կրծքավանդակին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։