Եկել է զտման ժամը, մի կողմում օտարածին նիկոլիզմն է, մյուսում՝ հայրենիքն ու հայկականությունը


Եկել է զտման ժամը, մի կողմում օտարածին նիկոլիզմն է, մյուսում՝ հայրենիքն ու հայկականությունը
Դեկտեմբեր 3 09:33 2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

 

«Եկել է զտման ժամը։

 

Ինչու՞ ենք հաճախ պետականություն կորցրել։ Որովհետեւ պետք եղած ուժը մեր մեջ չենք փնտրել։ Հաճախ ապավինել ենք հռոմեացու, պարթեւի, բյուզանդացու, արաբի, մոնղոլի, մամլյուքների, խաչակիրների, մեծ տերությունների եւ երբեմն նունիսկ թուրքերի բարեհաճությանը։

 

20 երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, բայց չենք գիտակցել, որ պետք է ապավինել Աստծուն ու հայկականությանը։ Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ եւ նյութապաշտ։

 

Բայց ամեն ինչ կորած չէ։ Պետք է անցյալում թողնել ստրկամտությունն ու չարությունը, պոպուլիզմն ու օտարամոլությունը։ Եկել է զտման ժամը։

 

Մի կողմում օտարածին նիկոլիզմն է,մյուսում՝ Հայրենիքն ու հայկականությունը»։



loading...