126 տարի առաջ այս օրը ծնվել է Խորհրդային Միության հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրը ՌԴ դեսպանատան, Ռուսական տան, վետերանների միավորման և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանում հուշարձանի մոտ հարգանքի տուրք են մատուցել ԽՍՀՄ հերոսի հիշատակին: Հայտնում են Ռուսական տան մամուլի ծառայությունից։
«Ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի այս փառապանծ զավակի անունը Հայրենական մեծ պատերազմի պատմության տարեգրության մեջ», - նշել է Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը: