Համացանցի տեսանյութից հայտնի օտարեկրացուն վերարկու են նվիրել


Համացանցի տեսանյութից հայտնի օտարեկրացուն վերարկու են նվիրել
Դեկտեմբեր 2 00:00 2023

Համացանցում տարածվել էր ՀՀ զինված ուժերի համազգեստ՝ զինվորական բաճկոն հագած օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։  

Հնդիկ տղամարդն ավելի ուշ պարզաբանել էր, որ զինվորական բաճկոնը գնել է  «կիրակնօրյա շուկայից»։

Ավելի ուշ նա համացանցում լուսանկար է տեղադրել, որում նոր բաճկոնով է։ Հնդիկ տղամարդը շնորհակալություն է հայտնել՝ իրեն ձմեռային հագուստ նվիրելու համար։