Պետրո՛ս, ես քեզ հրաշալի հիշում եմ և՛ Ռ. Քոչարյանի, և՛ Ս. Սարգսյանի տարիներին. Աղվան Վարդանյան


Պետրո՛ս, ես քեզ հրաշալի հիշում եմ և՛ Ռ. Քոչարյանի, և՛ Ս. Սարգսյանի տարիներին. Աղվան Վարդանյան
Դեկտեմբեր 1 12:45 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն «Առաջին ալիք»-ի եթերում խոսելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաների ու ՀՀ իշխանության անգործության մասին՝ դիմել է Պետրոս Ղազարյանին.

«Էսպես ասեմ, որ չնեղվես. մեր երկրի ու քո իշխանությունը մի բառ խոսո՞ւմ է էս մասին, մի գործ անո՞ւմ է էս ուղղությամբ:
Նման նվաստացում, երբ Ալիևը դուրս է գալիս Ստեփանակերտի հրապարակ և Արցախի երեք նախագահներին կլոուններ է ասում, երբ կլոունը ՀՀ-ում է նստած 5 տարի, կա՞ արժանապատվություն, պետականության ձգտում: Ադրբեջանը ՀՀ տարածքում է, ինքը շարունակում է բանակցել՝ նոր զիջումների թեմայով: Սա՞ է քո ուզած պետությունը: Պետրո՛ս, ես քեզ հրաշալի հիշում եմ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի տարիներին, սա՞ է քո պատկերացրած իշխանությունը, եթե այո, վաղն էլ տեղ կունենաս, խնդիր չկա»:

«Բերեք իմ դարդերը թողեք, ես մի կերպ կլուծեմ իմ դարդերը»,-ի պատասխան ասել է Պտրոս Ղազարյանը։

«Երբ ընդդիմության դարդերով եք զբաղվում, ես ստիպված նաև քո դարդերով եմ զբաղվում»,-հակադարձեց Աղվան Վարդանյանը։

«Բայց ես լրագրող եմ, դուք համակարգային կառույց եք, ես՝ ոչ»,-պատասխանեց Պետրոս Ղազարյանը։

«Մի համեստացիր, դու էլ բավական համակարգային ես»,-զրույցի այս մասն ամփոփեց Վարդանյանը։