Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները 6 ամսից շուտ չեն սկսվի. իրավապաշտպան


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները 6 ամսից շուտ չեն սկսվի. իրավապաշտպան
Նոյեմբեր 30 16:41 2023

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, Բաքվում գերեվարման մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործերով դատավարությունները 6 ամսից շուտ չեն սկսվի: Նա կարծում է, որ դրանք լինելու են ցուցադրական դատեր, ունենալու են նաեւ բաց հատվածներ, բայց քանի դեռ այլ գերեվարվածների դատերն ավարտված չեն, բարձրաստիճան անձանց գործերը կհետաձգվեն: Գրում է «Առավոտը»։

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ Սիրանույշ Սահակյանն անդրադարձավ նաեւ գերեվարված հայ անձանց պաշտպանությունը կազմակերպելու գործում միջազգային մասնագետների ներգրավման հնարավորություններին, որոնք խիստ սահմանափակ են Ադրբեջանի օրենսդրության պայմաններում:

Բացի այդ, առկա մնացյալ հնարավորություններն այդ երկրում կանխարգելում են: Ամեն դեպքում, նա տեղեկություններ ունի, որ գերեւարված որոշ բարձրաստիճան անձանց պարագայում, միջազգային մասնագետներ ներգրավվելու գործընթաց կա: Թե ո՞ր անձանց մասին է խոսքը, բանախոսը ձեռնպահ մնաց բացահայտել: