ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում


ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում
Նոյեմբեր 30 16:12 2023

Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին 24News-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ 

Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայում, որտեղ մասնակցում է ԵԱՀԿ Նախարարների 30-րդ խորհրդի նիստին։ ՀՀ ԱԳՆ-ից ավելի վաղ նշել էին, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։