Վարորդները, ովքեր ստիպված են օրերով կանգնել Վերնի Լարսի անցակետում ձյան պատճառով փակված ճանապարհին, շնորհակալություն են հայտնում ՌԴ ԱԻՆ-ին՝ դաշտային խոհանոցի և ջեռուցման կետերի համար։
«Շնորհակալ ենք ՌԴ ԱԻՆ-ին, մեզ օգնում են, թեյ են բերել, ուտելիքներ, ապրեն շատ, շնորհակալ ենք», - ռուսական RT-ի փոխանցմամբ՝ ասում է վարորդներից մեկը։
Հիշեցնենք, որ ավելի քան 1700 հայկական բեռնատարներ գրեթե մեկ շաբաթ է՝ սպասում են Վերին Լարս անցակետը հատելուն՝ սահմանի վրացական և ռուսական կողմերից:










