Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել


Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել
Նոյեմբեր 29 21:42 2023

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն առաջին անգամ ցուցադրել է ամուսնուն: Եվան այս տարի է օրինականացրել հարաբերությունները սիրելիի հետ, սակայն սոցիալական ցանցերում չէր կիսվում ամուսնու հետ հանրային հրապարակումներով:

Instagram-ում տեղադրված լուսանկարներում Եվան եւ ամուսինը Շարմ Էլ Շեյխում են: Նրանք գրկախառնված են սրտաձեւ կամարի ներքո: Եվան մինչեւ հատակը հասնող կարմիր զգեստով է, նրա սիրելին առօրյա հագուստով է՝ մոխրականաչավուն տաբատով եւ սպիտակ շապիկով: