Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին


Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Նոյեմբեր 29 15:34 2023

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին:

«X»-ի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-գրել է նա։