Սուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությանը


Սուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությանը
Նոյեմբեր 29 14:00 2023

Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի  ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը։

 
 

Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների ընթացքում։