Ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ. Իշխան Սաղաթելյան


Ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ. Իշխան Սաղաթելյան
Հոկտեմբեր 15 22:01 2023

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, որը թշնամու կողմից օկուպացվելուց առաջ օտարվել և Ադրբեջանի մաս էր հայտարարվել ՀՀ «իշխանության» կողմից։

Այդուհանդերձ, ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ։

Համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել մեր սերունդների անօտարելի իրավունքներից նշանակում է մասնակիցը լինել թշնամու ծրագրերի իրագործմանը, հանցակից դառնալ Նիկոլ Փաշինյանին։

Ըստ այդմ,

- միջազգային, տեղեկատվական բոլոր մակարդակներում պետք է փաստել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն,

- Արցախի պետական ինստիտուտները՝ Նախագահ, Ազգային ժողով և այլն, պետք է պահպանվեն և գործեն,

- արցախահայության քաղաքական, սոցիալական, աշխատանքային և մնացած բոլոր իրավունքները ՀՀ֊ում պետք է պաշտպանված լինեն։

Գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության և այլ անձանց հայրենիք վերադարձնելու համար պետք է ձեռնարկել գործուն քայլեր։

Այս ուղություններով իրականացվող աշխատանքները գերակա են և հանդիսանում են մեր ամենօրյա գործունեության կարևոր մասը։ Բայց այդ աշխատանքն ավելի համակարգված առաջ տանելու խնդիր ունենք։

Միևնույն ժամանակ մեկ անգամ ևս պնդում ենք, որ ի դեմս ՀՀ օրվա «իշխանության»՝ թշնամին ներկայացված է նաև երկրի ներսում։ Դրա հետևանքով է ՀՀ֊ում այսօր էլ շարունակվում Արցախի պետականության կործանման, արցախահայության տարրալուծման, ոչնչացման, հայրենազրկման անդառնալի ու վերջնական դարձնելու գործընթաց֊ծրագիրը»։



loading...