Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար


Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հուլիս 26 20:01 2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է ՆԳՆ  ՓԾ հաղորդագրությունում։